Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ

Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ
08.10.2023 | 13:09

Այսօր Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Առաջին հայացքից սա թվում է սովորական աշխատանքային գործընթաց, սակայն, հաշվի առնելով երեկվա Միշել-Ալիև հեռախոսազրույցի հատկապես բովանդակային մեխը (ՀՀ 8 գյուղերի մասին, որոնցից առնվազն Ոսկեպարը գտնվում է հայ-վրացական միջպետական ճանապարհին մոտ), ակնհայտ է դառնում, որ Ալիևը փորձում է ստանալ տարածաշրջանային կոնսենսուս և փորձ է անելու նաև Վրաստանին ինչ-որ խաղերի մեջ ներքաշել կամ առնվազն ստանալ Վրաստանի լոյալությունը։

Դե, բնականաբար, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչները ոչինչ չեն անի, ու մեծ հաշվով իրենց ոչ էլ հետաքրքիր են հանդիպման խորքային նպատակներն ու հետևանքները։ Իսկ ՀՀ արտաքին հետախուզությունը «հաստատ» արդեն «թույն» զեկույցներ է ուղարկել Հայաստանի գերագույն գլխավոր «ֆելդմարշալին»:

Ցավն այն է, որ Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6383

Մեկնաբանություններ